Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը դատական հայց է ներկայացրել իր երկրի դեմ։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Նեյմարը դատի է տվել կառավարությանն՝ իր դեմ հարուցված հարկային գործի քննության մանրամասների՝ ԶԼՄ-ներ ներթափանցելու համար։
Հիշեցնենք, որ Նեյմարը մեղադրվում է հարկերից խուսափելու համար։ Գարնանը Ռիո Դե Ժանեյրոյի դատարանը հարկադրել է Նեյմարին 46 մլն ԱՄՆ դոլարի չափով տուգանք վճարել։