Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի 20-ամյա բնակչուհի Հրանուշ Եղիազարյանին գտել են: Այս մասին
MAMUL.am-լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Եղիպատրուշ համայնքի ղեկավար Մարզպետ Գրիգորյանը: «Երևանից են գտել, բերել, այս պահին Ապարանի բաժնում է»: Հարցին` լուրեր էին շրջանառվում, որ նա մենակ չի եղել և փախել է ամուսնության նպատակով, գյուղապետը խուսափողական պատասխանեց` երևի: Նա տեղյակ չէր` Հրանուշին մենակ են գտել, թե ոչ, միայն ասաց, որ կնոջ հետ ամեն ինչ նորմալ է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի լույս 28-ի
գիշերը Հրանուշ Եղիազարյանը, թողնելով 1,5 տարեկան երեխային, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Կնոջ անհետանալուց հետո ոստիկանները նրա տանը
նամակ էին գտել: