Ինչպես ավելի վաղ
տեղեկացրել էինք, այսօր` սեպտեմբերի 28-ի առավոտյան, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հրանուշ Եղիազարյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ ոստիկաններն ու գյուղապետարանի աշխատակիցները Հ. Եղիազարյանի տանը հայտնաբերել են նամակ և այն ընթերակաների ներկայությամբ առգրավել են։ Նամակի իսկությունը պարզելու համար նշանակվելու է ձեռագրաբանական փորձաքննություն։
Հրանուշ Եղիազարյանն ունի 1.5 տարեկան երեխա: Ամուսինն Աֆղանստանում խաղաղապահ զորքերում է: