Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եղիպատրուշ գյուղի բնակչուհուն դեռ չեն գտել. որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրերը սուտ են». գյուղապետ

16:10, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
«Եղիպատրուշ գյուղի բնակչուհուն դեռ չեն գտել. որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրերը սուտ են». գյուղապետ
     Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի 20-ամյա Հրանուշ Եղիազարյանի անհետացումից հետո որոշ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե բնակչուհուն գտել են հեռախոսահամարներով: Բայց MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Եղիպատրուշ համայնքի ղեկավար Մարզպետ Գրիգորյանն ասաց, որ Հրանուշ Եղիազարյանին դեռ չեն գտել:
     «Սուտ լուրեր են տարածվում, դուք միայն մեր ասածներին հավատացեք, ոստիկանները զբաղվում են»: Գյուղապետի խոսքով` աղջիկը տանից դուրս է եկել գիշերը: Նա գյուղում բնակվում էր ամուսնու ծնողների և իր 1.5 տարեկան երեխայի հետ: Ամուսինն Աֆղանստանում խաղապահ զորքերում է: Մարզպետ Գրիգորյանն ասաց, որ նորմալ ընտանիք են, ինքն էլ` նորմալ աղջիկ:
5094 | 1
Facebook