Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջորջ Սորոսը 500 միլիոն դոլար կներդնի միգրացիոն ճգնաժամի լուծման համար

16:05, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2016 թ.
Ջորջ Սորոսը 500 միլիոն դոլար կներդնի միգրացիոն ճգնաժամի լուծման համար

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը 500 միլիոն դոլար կներդնի միգրացիոն ճգնաժամի լուծման համար: Այդ մասին նա հայտնել է The Wall Street Journal-ի համար գրած իր հոդվածում:
     Սորոսը նկատել է, որ գաղթականներ ընդունող երկրների կառավարությունները չեն կարողացել փախստականներին ինտեգրելու արդյունավետ ծրագիր մշակել, ինչն անկայունության և մարդկային տառապանքների պատճառ է դարձել: Նա նաև համոզմունք է հայտնել, որ միգրացիոն հարցերի լուծմանը կառավարությունից բացի պետք է ներգրավվեն նաև անհատներ:
     Սորոսը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջերս ամերիկյան կազմակերպություններին հորդորել է ավելի գործուն մասնակցություն ունենալ փախստականների խնդրի լուծմանը: Այդ հորդորին ի պատասխան ֆինանսիստը որոշել է 500 միլիոն դոլար ներդնել:

7905 | 0
Facebook