Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չեբուրաշկայի նախատիպը բնավ էլ մեծ ականջներ չի ունեցել

20:10, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Չեբուրաշկայի նախատիպը բնավ էլ մեծ ականջներ չի ունեցել
     Չեբուրաշկան` «Կոկորդիլոս Գենան» (1969թ.) մուլտֆիլմի բոլորին հայտնի հերոսը, մինչև հիմա էլ հետխորհրդային ողջ տարածքում մեծ ականջների խորհրդանիշ է: Սակայն, ինչպես պատմում է մուլտֆիլմի նկարիչ բեմադրող Լեոնիդ Շվարցմանը, հայտնի մուլտհերոսի նախատիպը բնավ էլ մեծ ականջներ չի ունեցել: Մուլտֆիլմն ստեղծվել է Էդուարդ Ուսպենսկու «Կոկորդիլոս Գենան և ընկերները» (1966թ.) գրքի մոտիվներով, իսկ գրքում ոչ մի նկարագրություն չի եղել Չեբուրաշկայի ականջների մասին: Նկարիչը պատմում է. «Ես նկարեցի նորմալ, փոքրիկ ականջներ, ինչպես արջուկներինը: Սակայն աշխատանքի ընթացքում ականջները մեծացան ու մեծացան, մինչև որ հասան անհավանական չափերի ու սողացին գլխի վրայից դեպի կողքեր: Իսկ նկարահանումների պահից սկսած անհետացան Չեբուրաշկայի պոչիկն ու կապիկի ոտքերի նմանվող ոտքերը: Որովհետև մուլտիպլիկատորներն ասացին, որ շատ անհարմար է ոտքերի հետ աշխատելը: Ստիպված թողեցինք միայն ոտնաթաթերը: Ստացվեց Չեբուրաշկա, որը հիշեցնում էր ոչ թե կենդանու, այլ մարդու երեխայի` զարմանալի հուզիչ հայացքով: Ի դեպ, նրան շատ են սիրում ճապոնուհիներն ու սիրալիր անվանում են Չեբի»,- հարցազրույցներից մեկում պատմել է Լեոնիդ Շվարցմանը:
23669 | 0
Facebook