Աշխարհի առաջին ռակետ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նոր ռեկորդ է սահմանել՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում տոնած հաղթանակների թվով։
Շաբաթ օրը կայացած ԱՄՆ-ի բաց առաջնության 3-րդ շրջանի հանդիպման ընթացքում Սերենան 6։2, 6։1 հաշվով հաղթել է Յոհաննա Լարսոնին։ Դա Ուիլյամսի 307-րդ հաղթանակն էր։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Մարտինա Նավրատիլովային՝ 306 հաղթանակ։