Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի Սիրիայի Ջերաբլուսի շրջանի արևմտյան հատվածում թուրքական տանկ է խոցվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իսկ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը
հաղորդվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինվոր: Վիրավորները տեղափոխվել են Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփ քաղաքի հիվանդանոց: Հարձակումն իրականացնող խմբավորման անվանում դեռևս հայտնի չէ:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԴԱԻՇ խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: