Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռունին հայտարարել է, թե երբ կավարտի միջազգային կարիերան

22:15, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Ռունին հայտարարել է, թե երբ կավարտի միջազգային կարիերան

Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ 2018-ի աշխարհի առաջնությունից հետո կավարտի միջազգային կարիերան։

«Ես զգում եմ, որ աշխարհի առաջնությունից հետո կգա միջազգային ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակը։ Ես որոշում եմ կայացրել։ Ես պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ 16 տարեկանում, իսկ միջազգայինս՝ 17 տարեկանում։ Ես ֆանտաստիկ միջազգային կարիերա ունեմ և վայելում եմ դրա ամեն մի պահը։ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը կլինի իմ վերջին հնարավորությունը որևէ արժանապատիվ բան անել Անգլիայի հավաքականի համար։ Կաշխատեմ բարձր մակարդակով ավարտել միջազգային կարիերաս»,- նշել է Ռունին։
7375 | 0
Facebook