Հայաստանյան բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ֆիզիկական անձանց ներգրավող դրամային ավանդատեսակների հետևյալ տարբերակներն են ներկայացնում.
Ամենաբարձր տոկոսադրույքով դրամային ավանդն ներգրավում է «Հայ Բիզնես Բանկ»-ը` «Մանկիկ» ավանդատեսակի եկամտաբերությունը կազմում է 15.5%:
15% եկամտաբերությամբ ավանդ ֆիզիկական անձանցից ընդունում է «Արցախ Բանկ»-ը, ավանդի անվանումն է «Թեժ ամառ»:
15% եկամտաբերությամբ ավանդ ներգրավում է նաև «ՀայԲիզնեսԲանկ»-ն` ավանդ «Հատուկ առաջարկ»:
14.5% առավելագույն եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում են «ՀայԲիզնեսԲանկ»-ն` ավանդ «Շահավետ» և «Յունիբանկ»-ն` ավանդ «AMD/RUR»:
Հայկական բանկերում Ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային մյուս ավանդատեսակներին ու դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:
Իսկ համաձայն ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակըգլխավորում է «ՀայԲիզնեսԲանկ»-ը: