Հայաստանից «Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխությանը կներկայացվի հայաստանյան այն ֆիլմը, որը լավագույնս է ներկայացնում հայ ժողովրդի վերջին տասնամյակների ապրած տագնապները:
Ազգային կինոակադեմիայի ընտրությանն են ներկայացված երեք ֆիլմ` Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը, Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը, և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», որը Արցախի պատերազմի մասին է:
Ինչպես անդարադրձել էինք, «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն էլ դեռ ամիսներ առաջ մեզ հետ զրույցում խոտովանել էր, որ ֆիլմից ակնկալիքները մեծ են. «Հուսանք՝ ֆիլմն իր ճանապարհը կանցնի: Այն հավաքականությունը, որ ստեղծվել է ֆիլմի շուրջ, ունեցել է մեկ նպատակ, որ անենք լավ գործ»: