Ինչպես արդեն
տեղեկացրել էինք, «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնին սպասվում են մեծ պրեմիերաներ:
Դրանց թվում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի
«Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան:
«Ֆիլմը կոնֆլիկտի մասին է, երբ շուրջդ վայրագություն, ատելություն ու թշնամանք է… Ինչպե՞ս պետք է այդ իրավիճակում կյանքը շարունակվի: Մեր շուրջն այսօր էլ, եթե ուշադիր նայենք, ամենավայրագ բաները կտեսնենք: Այս առումով ֆիլմը շատ արդիական է», -
MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասել է «Վերջին բնակիչը» ֆիլմի սցենարի հեղինակ Մասիս Բաղդասարյանը:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն էլ դեռ ամիսներ առաջ մեզ հետ զրույցում խոտովանել էր, որ ֆիլմից ակնկալիքները մեծ են. «Հուսանք՝ ֆիլմն իր ճանապարհը կանցնի:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը և սցենարիստ Մասիս Բաղդասարյանը
Ֆիլմի պրեմիերային արտերկրից Հայաստան կժամանի նաև լիտվացի հանրահայտ դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն, ով «Վերջին բնակիչը» ֆիլմում մարմնավորել է Յուրգայի կերպարը:
Դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն
Նշենք, որ Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն առավել հայտնի է Marius Ivaskevicius-ի «Սանտա» ֆիլմով, որտեղ մարմնավորել է գլխավոր կերպար:
Հիշեցնենք` «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։