Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կմեկնարկի «Ոսկե ծիրան» 13-րդ կինափառատոնը

17:35, չորեքշաբթի, 22 հունիսի, 2016 թ.
Կմեկնարկի «Ոսկե ծիրան» 13-րդ կինափառատոնը

«Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում այս տարի ներկայացված կլինեն երեք մրցութային ծրագրեր՝ խաղարկային և վավերագրական ֆիլմերի մրցույթներ և հայկական համայնապատկեր։

«Այս տարի բավականին դժվար ընտրության առաջ էինք կանգնած, որովհետև լավ ֆիլմերը շատ էին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբուլցյանը։

«Դրանցից մեկի՝ «Թոնի Էրդման»-ի մասին շատ գրեցին նաև Կաննի փառատոնի ժամանակ։ Չնայած այն չզբաղեցրեց բարձր հորիզոնականներ՝ այս գերմանական ֆիլմը չափազանց հետաքրքիր է։ Մյուսը կոչվում է «Գալիք», որը Բեռլինի փառատոնին արժանացավ մրցանակի»,- ասաց նա` առանձնացնելով փառատոնի երկու կարևոր ֆիլմերը։

«Հայկական համայնապատկեր» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանի խոսքով`հայկական համայնապատկերում ներկայացված է հինգ լիամետրաժ ֆիլմ. «Դրանցից երեքը հենց տեղական արտադրության են։ Հայկական համայնապատկերի ներսում ևս կլինեն բաժանումներ․ մենք առանձին մրցանակներ կունենանք լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի համար։ Բացի դա՝ կլինեն նաև մեծ պրեմիերաներ, որի ընթացքում կներկայացվեն Աննա Արևշատյանի «Բարի լույս» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմերը»,- ասաց Րաֆֆին:

«Ոսկե ծիրան» փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն տարբեր երկրներից ժամանած մասնագետներ, ովքեր, կազմակերպիչների հավաստմամբ` մեծ հեղինակություն են վայելում:

3836 | 0
Facebook