«Սասնա ծռեր»-ի աջակիցներն այս պահին Դատապարտյալների հիվանդանոցի մոտ են. պահանջում են, որ այստեղ գտնվող «Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն տրամադրվի:
Երթի մասնակիցները քիչ առաջ ցանկացան մուտք գործել շենքի տարածք, սակայն հանդիպեցին իրավապահների դիմադրությանը:
Այստեղ է նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: