Իրաքում այսօր 36 տղամարդու են մահապատժի ենթարկել, որոնք դատապարտված են եղել 2014-ին «Քեմփ Սփիչեր» ամերիկյան նախկին բազայում 1700 նորակոչիկների սպանության համար, գրում է BBC-ն:
Լրատվամիջոցը նշում է, որ զինվորների այդ սպանությունն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները:
Գրոհայինները հրապարակել էին տեղի ունեցածի լուսանկարներն ու տեսագրությունը, իսկ մեկ տարի անց հայտնաբերվել էր նաև զինվորներով լի գերեզմանը: