Աշխարհի ամենավտանգավոր կղզի է ճանաչվել Կեյմադա Գրանդին, որը գտնվում է Բրազիլիայի ափերին մոտ: Պատճառն այն է, որ այս կղզում ապրում են ավելի քան 4 հազար օձեր: Գիտնականները հաշվարկել են, որ 33 քառակուսի մետր տարածք ունեցող կղզում միջինում կարելի է ամեն 75 մետրի վրա մի օձ նկատել: Դրանցից առավել վտանգավորն է համարվում կղզային բոտրոպսը: Նրա կծոցից հետո մարմնի հյուսվածքները մահանում են վայրկենապես: Կղզում միակ շինությունը փարոսն է, որն աշխատում է ավտոմատ ռեժիմով: Կեյմադա Գրանդին արգելված գոտի է, բացառություն է արված միայն կենսաբանների համար: Նաև տարվա մեջ մի անգամ կղզի է ժամանում բրազիլական նավատորմը՝ փարոսը սպասարկելու համար: