Ուելսի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը վարձակալել է իսպանական Տագոմագո կղզին՝ ընկերուհուն ամուսնության առաջարկ անելու համար։ Նշվում է, որ վարձակալության համար ֆուտբոլիստը վճարել է 420 հազար ֆունտ սթերլինգ (գրեթե 497 հազար եվրո)։ Վարձակալության գնի մեջ մտնում է երկու խոհարարի, անձնական դռնպահի, երկու սպասուհիների, այգեպանի և մեխանիկի ծառայությունները։ Կղզու վրա կա առանձնատուն, որն ունի հինգ ննջարան, բար, լողավազան և սաունա։