Երևանի Խորենացու փողոցում՝ ՊՊԾ գնդի վերևում, ռազմական երկու ուղղաթիռներ մոտ 10 րոպե պտույտներ են գործել քիչ առաջ: խոսակցություններ են պտտվում, որ դա վախի մթնոլորտ առաջացնելու նպատակ ունի: Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, «Սասնա ծռեր» խումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել` ասելով. «Հայտնում ենք, որ մոտ 20 րոպե առաջ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երևան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: 10 րոպե չանցած նկատվել է երկրորդ ուղղաթիռը»: