Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Pokemon Go-ն սկսվել է վաճառվել պոկեմոնների հայրենիքում

12:10, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
Pokemon Go-ն սկսվել է վաճառվել պոկեմոնների հայրենիքում

Սմարթֆոնների համար նախատեսված Pokemon Go խաղը, որ կարճ ժամանակահատվածում լայն տարածում է գտել, սկսել է վաճառվել նաև Ճապոնիայում, որտեղ ստեղծվել են համակարգչային այդ հերոսները:

Հուլիսի 6-ին այդ խաղն սկսվել էր վաճառվել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և 30 այլ երկրում: Առնվազն 3 շաբաթ անց այն համաշխարհային սենսացիա դարձավ: Ներկա պահին այդ խաղը ներբեռնողների թիվը գերազանցում է 15 միլիոնը:

Խաղի էությունը հետևյալն է. խաղացողները պետք տեղանքին համապատասխանող քարտեզի օգնությամբ մի շարք առաջադրանքներ կատարեն, օրինակ` օգնեն պոկիմոնին անցնել ճանապարհը, ինչի համար օգտատերը պետք է հատի ճանապարհն իրական անցումով` սմարթֆոնը ձեռքին:

4999 | 0
Facebook