«Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը երեկ հայտարարեց, որ իշխանությունների հետ բանակցություններ, որպես այդպիսին չկան, մինչդեռ իրավապահները պարբերաբար կրկնում են, որ դրանք շարունակվում են: Ասում են` բանակցություններ կան, բայց ոչ թե խմբի անդամների, այլ նրանց (Սեֆիլյան, Մանուկյան) մարտական ընկերների հետ: Իշխանությունները փորձում են համոզել, որ ազատամարտիկները գնան ու խոսեն «Սասնա ծռեր»-ի հետ` ետ կանգնելու ստեղծված իրավիճակից, սակայն բոլոր փորձերը վերջինների կողմից շատ խիստ պատասխանի են արժանանում: Խոսակցությունների համաձայն, ազատամարտիկներից շատերը չեն ցանկանում գալ ու բանակցել խմբի տղաների հետ, քանի որ կիսում են` իշխանափոխության հասնելու վերջինների քաղաքական հայացքները. մի բան, որի համար իրենք մշտապես հանրահավաքներ են կազմակերպում: Ասում են նաև, որ այդ կերպ ազատամարտիկները փորձում են վրեժխնդիր լինել իշխանությունից, որը երբեք իրենց չի լսել և չի աջակցել:
|