Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի արտգործնախարարը զգուշացրել է, որ Եվրոպայի դռները կարող են փակվել Թուրքիայի առջև

00:10, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
Իտալիայի արտգործնախարարը զգուշացրել է, որ Եվրոպայի դռները կարող են փակվել Թուրքիայի առջև

Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին դատապարտել է վրեժի դրսևորումներն, իրավական պետության սկզբունքների խախտումը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո և զգուշացրել, որ Անկարայի նման վարքագիծը կարող է բերել Թուրքիայի համար Եվրամիության դռների փակմանը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
     «Եվրոպայի դռները բաց են մնում ժողովրդավարական Թուրքիայի համար, և թուրքական իշխանությունների կողմից արված ընտրությունը որոշիչ է լինելու, որ դրանք չփակվեն»,-ընդգծել է արտգործնախարարը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
     Ջենտիլոնին նշել է, որ Եվրամիությունը մտադիր չէ զեղչեր անել Անկարայի համար նրանում, ինչ վերաբերում է մարդու իրավունքների ժողովրդավարական ազատությունների ապահովմանը` ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն խնդրի շուրջ պայմանավորվածությունների գործողությունն ապահովելու համար:
     Նա ընդունել է նաև, որ եվրոպական իշխանություններն իրենց հերթին սխալ են թույլ տվել` թույլ չտալով Թուրքիային միանալ ԵՄ-ին: «Մենք սխալներ ենք թույլ տվել տաս տարի առաջ, ոչ երեկ: Այդ ժամանակ դռների փակումն Անկարայի համար չի նպաստել այդ երկրի զարգացմանը դրական ուղղությամբ, և իհարկե, Իտալիան չէ, որ արել է դա»,- ասել է Ջենտիլոնին:
     Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ և պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով: Թուրքիայում զինվորականների կողմից ձեռնարկված պետական հեղաշրջման արդյունքում մահացել է ավելի քան 290 մարդ, վիրավոր է մոտ 1,4 հազարը: Ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ:

4147 | 0
Facebook