Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը երեկ այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ: Ասում են` ոստիկանները փորձել են Սեֆիլյանին համոզել` ստեղծված իրավիճակից ետ քայլ կատարել: Ասում են նաև, որ բանակցող կողմերը միմյանց ժամանակ են տվել` ընդգծելով, որ հակառակ դեպքում փոխադարձ գործողություններ կձեռնարկվեն: