Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

''Sony'' ընկերությունը 10 հազար աշխատատեղ է կրճատելու

20:52, երկուշաբթի, 09 ապրիլի, 2012 թ.
''Sony'' ընկերությունը 10 հազար աշխատատեղ է կրճատելու

''Sony'' ընկերությունն ամբողջ աշխարհում գտնվող իր գրասենյակներում նախատեսում է կրճատել 10 հազար աշխատատեղ՝ ընկերության ամբողջ աշխատուժի գրեթե 6 տոկոսը: Կրճատումներն իրականացվում են ընկերության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում, որոնք միտված են ընկերության շահութաբերության վերականգնմանը:

Անցյալ տարվա վերջին եռամսյակում ընկերությունը 2,1 միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստ է գրանցել:

Ճապոնիայի ''Nikkei'' գործարար լրատվության գործակալությունը այսօր հաղորդել է, որ մոտ 5 հազար աշխատատեղ կրճատվելու է քիմիական ապրանքներ, ինչպես նաև փոքր և միջին չափսի հեռուստաէկրաններ արտադրող ստորաբաժանումների վերակազմավորման արդյունքում: Դեռևս հայտնի չէ, սակայն, թե որքան աշխատատեղ է կրճատվելու Ճապոնիայում և որքան՝ արտասահմանում:

''Nikkei''-ի հրապարակած հաղորդագրության համաձայն` ''Sony''-ին պահանջելու է իր գործադիր յոթ տնօրեններից վերադարձնել իրենց կանխիկի տեսքով վճարված պարգևները:

''Sony'' ընկերությունը, բարձ տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների հետ, ներառյալ ''Panasonic''-ն ու ''Sharp''-ը, կրճատում է ծախսերը՝ փորձելով վերականգնել ընկերության շահութաբերությունը: Փորձագետների համաձայն` ''Sony''-ի խնդիրների հիմքում հիմնականում ընկած է հեռուստացույցների վաճառքի ծավալների անկումը:

Ամերիկայի ձայն

5031 | 0
Facebook