Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն կարճ ժամկետով կհետևի «Օրինաց երկրի» անվանափոխության օրինակին

16:30, չորեքշաբթի, 13 հուլիսի, 2016 թ.
ՀՀԿ-ն կարճ ժամկետով կհետևի «Օրինաց երկրի» անվանափոխության օրինակին
     ՀՀԿ-ն երեկ հայտարարեց, որ որոշում է կայացրել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցել «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության միության» հետ դաշինքով և սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ասում են` ՀՀԿ-ականները բավականին երկար են մտածել այս հարցի շուրջ: Բանն այն է, որ ՀՀԿ-ն այնքան վարկաբեկված է Գյումրիում, որ հույս չունի, թե քվեաթերթիկում ՀՀԿ-ի անվան առկայությամբ կարող է ժողովրդի քվեն ստանալ: Ասում են նաև, որ դա է եղել պատճառը, որ ՀՀԿ-ն որոշել է ՀՔԴՄ-ի հետ դաշինքով մասնակցել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
5648 | 2
Facebook