Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ փոխխոսնակը` ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման մասին

22:25, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
ԱԺ փոխխոսնակը` ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման մասին

ՀՀԿ ԳՄ հերթական նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ի թիվ այլ թեմաների, քննարկվել է նաև ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: ԼՂ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա. ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականություն և խաղաղ կարգավորում: «ԼՂՀ-ն չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Արդբեջանի կազմում: Արցախի ապագան միայն ու միայն Արցախի ժողովորդի կողմից ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է հանրաքվեի միջոցով»,- նշեց նա:
     Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանը` փոխխոսնակն ասաց, որ այն հիմքում ունի միայն առևտրատնտեսական հարաբերություններ: «Նրանք ռազմաքաղաքական երկու տարբեր բլոկների անդամ են: Թուրքիան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ամենամեծ տերությունն է, ՌԴ-ն` տարածաշրջանի ամենամեծ ՀԱՊԿ անդամ տերությունը, ու դժվար Թուրքիան ինքն իր դեմ դաշնակցի ՌԴ-ի հետ: Այսօր, ի տարբերություն 1921 թվականի, նրանք միասնական, ընդհանուր հակառակորդ չունեն, ունեն բազում խաչվող շահեր, և էդ իմաստով հարաբերությունները 21 թվի հետ նույնացնելը, իրականությանը չեն համապատասխանում»,- եզրափակեց քաղաքական գործիչը:

Տեսանյութն` «Ազատության»
3406 | 3
Facebook