Կատալոնական «Բարսելոնա»-ն նոր պայմանագիր է կնքել թիմի հարձակվող Նեյմարի հետ, որը նախատեսված է մինչև 2021-ի ամառ։ Ավելի վաղ կատալոնացիների նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել էր, որ Նեյմարը չի լքի «Բարսելոնա»-ն։ ԶԼՄ-ները բազմիցս են հայտնել որ բրազիլացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են
«Ռեալ»-ը և
ՊՍԺ-ն, սակայն կատալոնական ակումբը վերջ է դրել բոլոր խոսակցություններին՝ երկարաձգելով հարձակվողի հետ պայմանագիրը։