Ստամբուլի օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ապա հնչել են կրակոցներ, հաղորդում է NTV-ն: Բազմաթիվ ուղևորներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:
Ականատեսները լրագրողներին ասել են, որ նկատել են զինված 4 տղամարդու, ովքեր փախուստի էին դիմում տարածքից: