Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 2008 թ. ծնված Մ. Ա.-ը: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխիից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից և 50 քաղաքացի: Փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհին հարակից 16-րդ կմ-ից մինչև 17-րդ կմ-ը Ողջի գետի երկանքով սահմանել են հերթապահություն: Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: