Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. ո՞վ է ֆուտբոլի հայ վատագույն մեկնաբանը

21:30, չորեքշաբթի, 15 հունիսի, 2016 թ.
Հարցում. ո՞վ է ֆուտբոլի հայ վատագույն մեկնաբանը

Ֆուտբոլային ցանկացած առաջնություն, հատկապես Եվրոպայի և աշխարհի առաջնություններն, իսկական տոն են ֆուտբոլասերների համար: Նվիրյալ երկրպագուները սրտի տրոփով են հետևում սիրելի թիմերի ամեն մի հանդիպմանը: Ֆուտբոլասերների մի չնչին մասին է, սակայն, բախտ վիճակվում սիրելի մարզաձևին հետևել անմիջապես մարզադաշտում` տրիբունաներում նստած: Նրանց մեծն մասն ստիպված է ֆուտբոլային տոնին հետևել տանը կամ հասարակական տարբեր վայրերում` հեռուստացույցի առջև նստած: Ու այս պարագայում շատ կարևոր է ֆոտբոլային մեկնաբանի դերն, ով պետք է մատուցման իր ոճով ու ֆուտբոլային (և ոչ միայն) գիտելիքների պաշարի միջոցով կապող օղակ դառնա ֆուտբոլասեր հեռուստադիտողի ու խաղադաշտում պայքարող ֆուտբոլիստի միջև:

Ցավով կարելի է նկատել սակայն, որ վերջին օրերին հանրության շրջանում ավելացել են դժգոհությունները ֆուտբոլային հայ մեկնաբանների հետ կապված: Ի դեպ, ժամանակին նրանց սուր քննադատության էր ենթարկել նաև ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` նշելով, որ վերջինների պատճառով մեր ֆուտբոլասերը ֆուտբոլային հանդիպմանը հետևում է ոչ թե Հանրային հեռուստատեսությամբ, այլ ռուսական ալիքներով:

Ֆուտբոլային այս օրերին MAMUL.am-ն անց է կացնում հարցում` պարզելու, թե ով է ֆուտբոլի հայ վատագույն մեկնաբանը:

Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:

22069 | 24
Facebook