Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Գինի` վագրի ոսկրերից

23:05, չորեքշաբթի, 08 հունիսի, 2016 թ.
Գինի` վագրի ոսկրերից

Վագրերն անհետացման եզրին են գտնվում, մասնագետների գնահատականներով` վայրի բնության մեջ 3500-4700 վագր է մնացել։ Շուրջ 5000 վագր էլ Չինաստանում ապրում է անազատության մեջ։ Բայց անազատության մեջ բուծվող այս վագրերին մարդիկ կիրառում են սեփական կարիքները հոգալու նպատակով։ Դրանց ոսկրերից գինի են պատրաստում։ Վագրերի ոսկրերը թրջում են գինու մեջ, որից հետո այդ թուրմը վաճառում են որպես դեղամիջոց։

Ավանդական չինական բժշկության մեջ վագրի ոսկրերից պատրաստած գինու թուրմը կիրառվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման նպատակով, մասնավորապես` արթրիտի և ոսկրային հիվանդությունների։ Վագրի ոսկրերով թրմված գինու 1 շիշն ավելի քան 800 դոլար արժե։ Դրա գնորդները հիմնականում չինացի մեծահարուստներն են։

Իսկ Չինաստանի որոշ կենդանաբանական այգիներում այս կենդանիների միսը վաճառում են ուտեստներ պատրաստելու նպատակով։

Զարմանալին սակայն այն է, որ 1993թ. ի վեր Չինաստանում գործում է օրենք` համաձայն որի արգելված է բոլոր այն սննդամթերքների կիրառումը, որի պատրաստության համար վագրի միս կամ այլ օրգան է օգտագործվում։

23837 | 0
Facebook