Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը չի կարող գերազանցել ԱՄՆ-ին տիեզերագնացության ոլորտում». Ռոգոզին

14:30, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
«Ռուսաստանը չի կարող գերազանցել ԱՄՆ-ին տիեզերագնացության ոլորտում». Ռոգոզին

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող գերազանցել Միացյալ Նահանգներին տիեզերագնացության ոլորտում: «Անգամ եթե ավելացնենք արտադրողականությունը մեկուկես անգամ, միևնույն է, չենք կարող շրջանցել»,- Ռոգոզինի խոսքերն է մեջբերում Интерфакс-ը: Փոխվարչապետը նշել է նաև, որ տիեզերագնացության ոլորտում Ռուսաստանն 9 անգամ զիջում է Միացյալ Նահանգներին:

Դմիտրի Ռոգոզինի խոսքով, եթե ռուսաստանյան արդյունաբերությունը չպայքարի բյուրոկրատայի դեմ, ապա ռուսներն այդպես էլ «կկանգնեն ու կհետևեն ՆԱՍԱ-ին ու Իլոն Մասկին»: Իլոն Մասկին միլիարդատեր է, SpaceX տիեզերական ընկերության ղեկավարը: Այս ընկերությունը հաջողությամբ փորձարկել է Falcon 9 հրթիռակիրը, որը տիեզերքից ետ է վերադառնում Երկիր:

Ինչպես նկատում է ռուսական Лента լրատվականը, երբ արևմտյան երկրներն, այդ թվում Միացյալ Նահանգները, 2014-ի ապրիլին պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի հանդեպ, Ռոգոզինը, մասնավորապես տիեզերագնացության ոլորտին վերաբերող պատժամիջոցներին անդրադառնալով, ամերիկացիներին խորհուրդ տվեց իր տիեզերագնացներին Միջազգային տիեզերական կայան ուղարկել բատուտի օգնությամբ:
5790 | 1
Facebook