Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի ազատ արձակումը

12:45, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի ազատ արձակումը

ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի ազատ արձակումը: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի Գերագույն դատարանն իրական պատիժը փոխարինել էր պայմանական ազատազրկմամբ:

Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես դրական քայլ և կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը՝ հանել մնացած մեղադրանքն Իսմայլովայի վրայից:

Խադիջա Իսմայլովան հետաքննել էր կոռուպցիայի դեպքերը Ադրբեջանի իշխանության շրջանակներում, ինչի համար դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման 2015 թվականին: Պաշտոնական մեղադրանքները՝ հարկերից խուսափում, շորթում, ապօրինի գործունեություն, ծառայողական դիրքի չարաշահում: Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ն, ինչպես նաև՝ ԱՄՆ-ն ու ՄԵծ Բրիտանիան պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել լրագրողին:

3745 | 0
Facebook