Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով անցնող վկա է սպանվել. «ՀԺ»
«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ երեկ հերթական անգամ հետաձգվեց Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը։ Այս դեպքով ավազակային հարձակում կատարած մյուս անձը, ինչպես նաև ընտանիքի անդամներից 3-ը դեպքից հետո ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մեր տեղեկություններով, Հրաչյա Ֆալանջյանը տեսագրություններ է դիտել, որոնցով հնարավոր չի եղել նույնացնել պատկերված անձանց (այսինքն Գաստիկին, Ծգըլին և Տլեին), բայց ինքը հայտնել է, որ ճանաչում է նրանց։ Ուստի, նա սույն սպանության գործով ներգրավվել է որպես վկա։ Նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքն ըստ ամենայնի կհրապարակվի այն դեպքում, երբ դատարանը ստանա նրա մահվան վկայականը։ Ինչ վերաբերում է արդեն մի քանի դատական նիստերի չներկայացած վկաներին, ապա մեղադրող դատախազները պնդեցին իրենց նախկին միջնորդությունը վկաներին բերման ենթարկելու վերաբերյալ, սակայն պաշտպանական կողմը պաշտպան Լուսինե Սահակյանը, առարկեց միջնորդության դեմ նշելով, որ անընդունելի է այս վալում նրանց բերման ենթարկել։ «Ինձ համար շատ ցավալի կլինի, որ վկաները, անկախ նրանից, թե ինչ վկայություն են տալիս, գտնվում են Դարաբաղում, որ բերման ենթարկելու որոշում կայացվի».– ասաց նա։ Լուսինե Սահակյանը կարծիք հայտնեց, որ կարելի է ծանուցել այլ վկաների և միայն վկաների հարցաքննության ավարտին բերման որոշում կայացնել այն վկաների նկատմամբ, ովքեր ծանուցվում են. բայց չեններկայանում»,–գրում է թերթը։ |