ՊՍԺ-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով։ Այս մասին գրում է իտալական «La Gazzetta dello Sport»-ը։ Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 120 մլն եվրո։ Բացի այդ, փարիզյան ակումբը ֆուտբոլիստին տարեկան 30 մլն եվրո կվճարի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռոնալդուն երկարաձգել է «Ռեալ»-ի հետ պայմանագիրն, ինչի մասին կհայտարարվի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո։