Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խաղի ընթացքում ստացած վնասվածքից արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է

15:15, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Խաղի ընթացքում ստացած վնասվածքից արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է

Արգենտինական «Սան Խորխե Դե Վիլյա Էլիսա» ակումբի ֆուտբոլիստ Միքաել Ֆավրեն մահացել է՝ հանդիպման ընթացքում ստացած վնասվածքի պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել Էնդրե Ռիոս արվարձանում՝ «Դեֆենսորես Դե Քոլոն» թիմի դեմ խաղում։ Հանդիպման ընթացքում մրցակից թիմի ֆուտբոլիստը ծնկով ոչ միտումնավոր հարված է հասցրել ընկած Ֆավրեի գլխին։ Արդյունքում սկսված վեճի ընթացքում Ֆավրեն ևս մեկ հարված է ստացել դեմքին, ինչից հետո կորցրել է գիտակցությունը։ 24-ամյա Ֆավրեն հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

9723 | 0
Facebook