Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում պայթյուն է որոտացել. 20 մարդ զոհվել է

12:05, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Եմենում պայթյուն է որոտացել. 20 մարդ զոհվել է

Այսօր հզոր պայթյուն է որոտացել Եմենի ժամանակավոր մայրաքաղաք Ադենում: Ինչպես հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը, պայթյունը որոտացել է ականապատ ավտոբուսում: Նախնական տվյալներով` զոհվել է 20, վիրավորվել ևս 20 մարդ: Հայտնի է, որ հարձակման նթիրախը զինվորական անցակետն է եղել:

2014թ. օգոստոսից ի վեր Եմենում բախումները կառավարական ուժերի և շիա ապստամբների միջև չեն դադարում: Կողմերի միջև բախումներն առավել ուժգնացել են 2015-ի մարտին, երբ արաբական կոալիցիան ներխուժեց Եմեն` կառավարական ուժերին աջակցելու նպատակով: ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով` հակամարտության սկսվելու պահից ի վեր զոհվել է ավելի քան 7 հազար մարդ, առնվազն 30 հազար մարդ վիրավորվել է:

9237 | 0
Facebook