Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆորմուլա 3-ի Ավստրիայի էտապն ավարտվել է լուրջ վթարով

16:30, կիրակի, 22 մայիսի, 2016 թ.
Ֆորմուլա 3-ի Ավստրիայի էտապն ավարտվել է լուրջ վթարով

Չինացի ավտոարշավորդ Ջի Քոնգ Լին հիվանդանոցում է հայտնվել բազմաթիվ վնասվածքներով՝ Ավստրիայում կայացած Ֆորմուլա 3-ի էտապի ընթացքում։ Նրա թիմակիցը՝ Ռայան Թվեթերը դուրս է եկել մրցուղուց, իսկ նրան հետևող Ջի Քոնգ Լին դա չի նկատել՝ փոշու ամպի պատճառով և բարձր արագությամբ մխրճվել է Թվեթերի բոլիդի մեջ։ Հետո Թվեթերի բոլիդի մեջ մխրճվել է նաև բրազիլացի Պեդրո Պիկեն։
     Վթարի արդյունքում Պիկեն չի վնասվել և կարողացել է ինքնուրույն դուրս գալ բոլիդից։ Թվեդերը վնասել է ծունկն, իսկ Ջի Քոնգ Լին հոսպիտալացվել է՝ անգիտակից վիճակում։ Ավտոարշավորդը հիվանդանոցի ճանապարհին ուշքի է եկել, նրա մոտ ախտորոշվել են կոտրվածքներ և մի քանի ողերի ճաքեր։

9677 | 0
Facebook