Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եկել եմ որպես արքա, գնում եմ որպես լեգենդ»․ Իբրահիմովիչը լքում է ՊՍԺ-ն

17:00, ուրբաթ, 13 մայիսի, 2016 թ.
«Եկել եմ որպես արքա, գնում եմ որպես լեգենդ»․ Իբրահիմովիչը լքում է ՊՍԺ-ն

Շվեդիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է լուրերն այն մասին, որ հեռանում է փարիզյան ակումբից։ Շաբաթ օրը կայանալիք «Նանտ»-ի դեմ հանդիպումը վերջինը կլինի հարձակվողի համար։
     «Վաղը վերջին հանդիպումս կանցկացնեմ «Պարկ Դե Փրենս»-ում։ Եկել եմ որպես արքա, գնում եմ որպես լեգենդ»,- գրել է 34-ամյա շվեդը՝ թվիթերյան իր էջում։
     Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իբրահիմովիչը կարիերան կշարունակի «Լոս Անջելես Գելեքսի»-ում։
     Նշենք նաև, որ այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 49 հանդիպման՝ հեղինակելով 46 գնդակ։

5832 | 0
Facebook