Մայսիսի 6-ին` «Մոսկվա» կինոթատրոնում էկրան կբարձրանա նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ` «Վա՜յ, մամա՛ ջան» կատակերգությունը:
Ֆիլմը «Մենք» ֆիլմ ընկերության, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի և «ԷսԷյջ պրոդաքշնի» համատեղ արտադրությունն է, որտեղ հիմնականում զբաղված են Համազգային թատրոնի դերասանները:
Ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանի բնորոշմամբ` ֆիլմը ժամանցային կատակերգություն է` սուր, անսպասելի շրջադարձերով հարուստ սյուժեով:
«Նկարահանումները մեկ ամսից ավելի են տևել, ու թեև գրեթե նույն վայրում են եղել, բայց ըստ Դավիթ Հակոբյանի` շատ հետաքրքիր են անցել: «Նկարահանումները Գյումրու հիվանդանոցում են իրականացվել, աշխատակազմը շատ ջերմ ու մեծ սիրով է մասնակցել աշխատանքներին, խնդիրներ գրեթե չենք ունեցել: Մի քիչ շոգն էր խանգարում, բայց դա նորմալ է: Շատ հետաքրքիր օրեր անցան»,- MAMUL.am-ի թղթակցին պատմեց ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը:
«Իմ կարծիքով` շատ հաճելի ֆիլմ է ստացվել, հուսամ հանդիսատեսը կհավանի»,- ասաց դերասանը: