Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իզուր թող Սերգեյ Դանիելյանի գլխին բաներ չսարքեն». Դավիթ Հակոբյանը՝ դերասանի՝ ֆիլմում մերկանալու մասին

16:10, չորեքշաբթի, 16 մարտի, 2016 թ.
«Իզուր թող Սերգեյ Դանիելյանի գլխին բաներ չսարքեն». Դավիթ Հակոբյանը՝ դերասանի՝ ֆիլմում մերկանալու մասին

«Իրավիճակային կատակերգություն է, հետաքրքիր իրավիճակներ են, իմ կարծիքով` շատ հաճելի ֆիլմ է ստացվել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանն, ով համոզված է, որ հանդիսատեսին հետաքրքրելու է «Վա՜յ, մամա՛ ջան» կատակերգական ֆիլմը, որը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 6-ին:

Ֆիլմում դեպքերն ընթանում են հիվանդանոցում: Նկարահանումները տեղի են ունենում Գյումրու բժշկական կենտրոնում: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Սերգեյ Հայրապետյանն է: Դերասանական խմբում Համազգային թատրոնի դերասաններն են` Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Դանիելյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Ալլա Սահակյանը, Արմինե Պողոսյանն ու այլք:

«Շատ լավ դերակատարումներ ունի ֆիլմը: Հուսամ` հանդիսատեսը կհավանի: Կատակերգությունը ֆրանսիական կոմեդիայի օրենքներով նկարահանված ֆիլմ է: Հավատում եմ, որ հետաքրքիր է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը:

Նկարահանումները մեկ ամսից ավելի են տևել, ու թեև գրեթե նույն վայրում են եղել, բայց ըստ Դավիթ Հակոբյանի` շատ հետաքրքիր են անցել: «Նկարահանումները Գյումրու հիվանդանոցում են իրականացվել, աշխատակազմը շատ ջերմ ու մեծ սիրով է մասնակցել աշխատանքներին, խնդիրներ գրեթե չենք ունեցել: Մի քիչ շոգն էր խանգարում, բայց դա նորմալ է: Շատ հետաքրքիր օրեր անցան»,- անկեղծացավ դերասանը:

Անդրադառնալով համացանցում աղմուկ բարձրացած լուրերին, որ Սերգեյ Դանիելյանը ֆիլմում մերկ է, Դավիթ Հակոբյանը նշեց, որ ֆիլմում հատուկ չի ընդգծված մերկությունը: «Սովորական իրավիճակ է, կարծում եմ՝ արտառոց ոչինչ չկա, իզուր թող Սերգեյ Դանիելյանի գլխին բաներ չսարքեն»,- ամփոփեց նա:

8795 | 0
Facebook