ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները:
Օրենքի նախագիծը կուղարկվի ԱԺ: