Վեց մարդ է մահացել Ութհարքհանդիի հյուսիսային Հնդկաստանում` անտառային հրդեհների հետևանքով, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ տեղեկացնում է Times of India կիրակնօրյա թերթը:
Կրակն ընդգրկել է ծուրջ 2000 հա անտառ:
«Այս ընթացքում արձանագրվել է նման մոտ 922 դեպք, որոնց արդյունքում զոհվել է 6 մարդ, այդ թվում` 3 կին և 1 երեխա, 7-ը տուժել են: Վնասվել է 1890,79 հա կանաչ ծածկույթ», - հայտնել է տեղական անտառային պահպանության կառույցի ներկայացուցիչը:
Առավել տուժել են Չամոլին, Պաուրին, Ռուդրապրայագ, Թեհրի, Ութարքաշի, Պիթհորագաշ, Ալմորա և Նայնիթալ շրջանները: Հրդեհի մարման գործողություններում ներգրավվել են շուրջ 6000 աշխատակիցներ, ովքեր պայքարում են բնական աղետի դեմ:
Այսօր վաղ առավոտից, կրակը մարելու ուղղությամբ գործի է անցել տեղի հակահրդեհային պաշտպանության բանակը: Ներգրավվել են հնդկական երկու ուղղաթիռ` Ми-17 ВВС, որոնք ջուր են հավաքում Բհիմթալ լճից: