Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Volkswagen-ը հրաժարվել է 400 ձիաուժ հզորությամբ Golf-ից

21:50, չորեքշաբթի, 27 ապրիլի, 2016 թ.
Volkswagen-ը հրաժարվել է 400 ձիաուժ հզորությամբ Golf-ից
     Volkswagen ընկերության ղեկավարությունը որոշել է հրաժարվել Golf R-ի էքստրեմալ մոդիֆիկացիայի մշակումից, որը պետք է հագեցնեին ավելի քան 400 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Այդ մասին հաղորդում է motor.ru-ն` հղում անելով Automotive News-ին: Ամենահզոր և արագընթաց Golf-ի նախատիպը ներկայացվել է 2014 թ գարնանը Պեկինի ավտոսրահում: Golf R400 կոնցեպտ-քարը հագեցրել են 2-լիտրանոց չորս ցիլինդրով տուրբո-շարժիչով, որը զարգացնում է 400 ձիաուժ և 450Նմ պտտող պահ: Լիաքարշակ հեչբեքը մինչև 100կմ/ժ զարգացնում է 3,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է մինչև 280կմ/ժ:
5108 | 0
Facebook