Մասաբումի Հոսոնոն «Տիտանիկով» նավարկող միակ ճապոնացին է եղել։ Նա Ճապոնիայի տրանսպորտի նախարարության պետաշխատող է եղել ու աշխատանքային այց է կատարելիս եղել Ռուսաստան։ Ետ վերադառնալու նպատակով նա մեկնել է Լոնդոն ու հայտնվել «Տիտանիկում»` որպես 2-րդ դասի ուղևոր։
Նավաստին նրան արթնացրել է նավի` այսբերգին հարվածելուց հետո։ Հոսոնոն կարողացել է փրկվել` վերջին փրկարար նավակը նստելով, հասել է Սան-Ֆրանցիսկո, որտեղ նրան «հաջողակ ճապոնացի» անունն են տվել։
Սակայն հայրենիքում Հոսոնոյին վախկոտ են անվանել ու հեռացրել աշխատաքից։ Նրա անունը տեղ է գտել ճապոնական դպրոցական դասգրքերում, որոնցում ներկայացվել է որպես անպատիվ ու անբարոյական մարդ, որ սեփական կյանքը փրկելով` խախտել է սամուրայների օրենքն ու խուսափել անձնազոհ լինելուց։
Իր մնացած ողջ կյանքը Հոսոնոն ապրել է ամոթի զգացումով, ու նրա վատ համբավը երկար տարիներ հետևել է նաև իր սերունդներին։