Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

13:30, երկուշաբթի, 18 ապրիլի, 2016 թ.
Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հայտարարությունը.
    
     «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։

6274 | 6
Facebook