Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամեն տարի արու արագիլը կտրում է 13 հազար կմ՝ իր վիրավոր էգին հասնելու և նոր սերունդ տալու համար

19:20, ուրբաթ, 15 ապրիլի, 2016 թ.
Ամեն տարի արու արագիլը կտրում է 13 հազար կմ՝ իր վիրավոր էգին հասնելու և նոր սերունդ տալու համար

Արագիլների ամուսնական հավատարմության մասին շատերն են լսել, սակայն այս արագիլային ընտանիքի պատմությունը եզակի է: Ամեն տարի օգոստոսին Կլեպատան անվամբ արու արագիլն ստիպված է լինում լքել իր բույնն ու իր սիրելի էգին՝ հարավ մեկնելու համար: Նրա զույգը՝ Մալենան, չի կարողանում թռչել, քանի որ 22 տարի առաջ վիրավորվել է որսորդի կրակոցից: Արու արագիլն ամեն տարի կտրում է 13 հազար կմ ճանապարհ, և հարավում ձմեռելուց հետո վերադառնում իր էգի մոտ, նրանք ձագեր են ունենում ու խնամում միասին:

Քանի դեռ Կլեպատանն Աֆրիկայում է, Մալենային հոգ է տանում դպրոցի նախկին հավաքարարն, ում շնորհիվ էլ աշխարհն իմացել է այս արագիլների հուզիչ պատմության մասին: Տղամարդն ապրում է Խորվաթիայում, Բրոդսկի-Վարոշ գյուղում: Արագիլները բույն են սարքել հենց իր տան կտուրին:

15691 | 1
Facebook