Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Առաջին դասարանի աշակերտները սովորել են ժեստերի լեզուն` խուլ համադասարանցու հետ շփվելու համար

20:36, ուրբաթ, 19 փետրվարի, 2016 թ.
Առաջին դասարանի աշակերտները սովորել են ժեստերի լեզուն` խուլ համադասարանցու հետ շփվելու համար

Սարաևոյի դպրոցը կարևոր քայլ է կատարել կրթության ոլորտում. դպրոցի առաջին դասարաններից մեկի բոլոր աշակերտներին սովորեցրել են ժեստերի լեզուն` այդպիսի խնդիրներ ունեցող երեխաների հետ շփումը հեշտացնելու նպատակով:

Ինչպես գրում է Oddity Central-ն, այդ ամենն սկսվել է անցած տարվա սեպտեմբերից, երբ Սարաևոյի բնակչուհի Միրզանա Կորալիքը դիմել էր իր հարևանությամբ գործող հիմնական դպրոցի տնօրինությանն` իր 6 տարեկան խուլ տղային` Զեյդին դպրոց ընդունելու համար: Ուսուցիչներից մեկը` Սանելան, անմիջապես ընդունել էր Զեյդին իր դասարան, սակայն հենց առաջին դասին ուսուցչուհին հասկացել էր, որ տղան չի կարողանում շփվել իր դասընկերներից և ոչ մեկի հետ: Եվ մինչ ուսուցչուհին մի քանի հնարքներ էր կիրառել` փորձելով լուծել խնդիրը, դասարանի աշակերտներից մեկի ծնողն ավելի հնարամիտ տարբերակ էր առաջ քաշել: Նա առաջարկել էր, որպեսզի ողջ դասարանը սովորի ժեստերի լեզուն, որպեսզի երեխաները կարողանան շփվել խուլ տղայի հետ:

Այսպիսով, Սանելան իր դասարան հրավիրել է ժեստերի լեզվի ուուցչուհու, որի շնորհիվ ընդամենը երեք ամիս անց դասարանի ողջ աշակերտները կարողացել են շփվել Զեյդի հետ:
     Երեխաներն այս առիթով նշել են, որ իրենք շատ են կարևորում իրենց նոր լեզուն, իսկ աշկերտուհի Անեսան հայտնել է. «Ես սիրեցի այդ լեզուն և կարծում եմ, որ այն ինձ շատ պետք կգա նաև մեծ տարիքում»:

26999 | 0
Facebook