Հանրապետությունում այսօր` փետրվարի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:
Թումանյան համայնքում առաջադրվել է 2 թեկնածու, 2-ն էլ՝ հանրապետական, Տաթև համայնքում 3 թեկնածուներից 2-ն անկուսակցական են, մեկը՝ հանրապետական, Դիլիջանում 3 թեկնածուներից 2-ը հանրապետական են, 1-ն՝ անկուսակցական: