Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարմինը ներկել է իր գլխավոր մրցակցի՝ «Բարսելոնա»-ի գույներով և լուսանկարվել է ներքնազգեստով։ Շատ երկրպագուներ, այդ թվում և իսպանական ԶԼՄ-ները, հասկացել են դա որպես ակնարկ՝ պորտուգալացու՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։ Նշենք, որ ֆուտբոլային աշխարհում մրցակից ակումբի գույն կրելը դավաճանություն է համարվում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս մրցաշրջանում անց է կացրել 23 հանդիպում՝ հեղինակելով 19 գնդակ։