Մոուրինյոն ամռանը կգլխավորի «Մանչեսթր Յունայթեդ»-ը Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է իր մոտ ընկերներին, որ ամռանը գլխավորելու է «Մանչեսթր Յունայթեդ»-ը։ Նա նշել է, որ ամեն ինչ արդեն որոշված է և շուտով նա կսկսի ակումբի հետ աշխատանքը։ Լուի Վան Գալը, սակայն, հրաժարվում է հավատալ, որ ակումբը բանակցություններ է վարում պորտուգալացու հետ՝ բազմաթիվ անգամ նշելով, որ անհնար է ակումբն անի դա իր մեջքի հետևում։